Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին

Կետադելֆինները փրկվել են սառցե գերությունից

Կետադելֆինները փրկվել են սառցե գերությունից

Կանադայի ափերի մոտ սառցե ծուղակի մեջ հայտնված կետադելֆինների խումբը փրկվել է։ Պատահարի վայրի՝ Կվեբեկ նահանգի Ինուկջուակ գյուղի իշխանությունների տվյալներով՝ ներկա պահին պատահարի տարածքում ծովային կաթնասունները չեն երեւում, բայց անհրաժեշտության դեպքում մասնագետները կարող են նրանց  հետեւել։

 

11-12 կետադելֆինների համար փրկվելու հնարավորությունն առաջացել է քամու ուղղությունը փոխվելուց հետո։ Եղանակի փոխվելուց հետո Հուդզոնի ծովածոցում սառույցը հալվել է  եւ կենդանիները կարողացել են դուրս գալ սառցե գերության վայրից մոտ 10 կմ հեռու գտնվող բաց ծով, հաղորդում է  Yahoo! News-ը։

 

Ինուկջուակ գյուղի բնակիչները կետադելֆիններին տեսել են հունվարի 8-ին, որոնք մինջեւ հունվարի 10-ը գտնվել են բնակավայրի ափերի մոտ։ Կաթնասունները չեն կարողացել հեռանալ, քանի որ ծովածոցը սառցակալել էր եւ բաց էր մնացել միայն ջրի մի փոքրիկ հատված։ Կետադելֆինները հաջորդաբար դուրս են եկել շունչ քաշելու համար եւ գյուղի բնակիչները մտավախություն են ունեցել, որ կենդանիները կարող են ոչնչանալ թթվածնի պակասից, գրում է «Լենտա.ռու»-ն։

 

Կանադացիները դիմել են իշխանություններին՝ խնդրելով դեպքի վայր ուղարկել սառցահատ, սակայն մերժում են ստացել զբաղվածության եւ նավի՝  դեպքի վայրից հեռու գտնվելու պատճառով։

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ